Երազ. . .
Այս գիշեր մի երազ տեսա, մի երազ արտասովոր: Երազիս մեջ եկավ մեկը ինձ համար շատ կարևոր: Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր, այնքան հեքիաթային, միայն խոսքերդ էին կարծես իրական... Մի պահ թվաց, թե երջանիկ եմ, բայց ափսոս լոք խաբկանք էր: Մի երազ սովորական, բայց այնքան իրական... Գիտեմ որ այսուհետ ձայնդ լսելու եմ միայն երազում, և աչքերիդ նաելու եմ նույնպես երազում: Չէ բողոքական չեմ, այլ թևազուրկ մի պոետ, ով կիսվում է իր ցավով ամեն տողում, ամեն բառի հետ: Գիտեմ հետ չես գա էլ, բայց մի դառը զգացողություն կա մոտս...կարծես ինչ-որ բան ես մոռացել ու մի օր գալու ես հետևից...
Երբ գալիս է գիշերը, գիտեմ որ տեսնելու եմ քեզ: ԵՐԱԶ, դու դարձել ես մեր չստացված սիրո ստացված հանդիպատեղի: Մի վայր, որտեղ իրականն ու երազանքը հանդիպում են նույն խաչմերուկում: Եվ հիմա արդեն չեմ հասկանում, որն է ավելի դաժան` երազն անիրական, թե կյանքն անարդար: Այս գիշեր մի երազ կտեսնեմ... և գիտեմ թե ինչ ես ասելու այսօր...
ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԼԱՑ ԼԻՆՈՒՄ ՄԱՐԴԻԿ...
Միշտ այս հարցին փորձել եմ գտնել պատասխան: Փորձել եմ հասկանալ, թե ինչն է մարդկանց ստիպում լաց լինել, և թե ինչպես կարող է մի քանի կաթիլ արցունքը մարդուն ազատել ստրեսից: Մարդիք լաց են լինում, երբ տխուր են, երբ ուրախ են, կամ երբ ցավ են զգում: Երեք տարբեր զգացողություններ, որոնք կարող են թուլանալ միայն մի քանի կաթիլ արցունքի միջոցով:
Լաց եմ եղել երբ եղել եմ տխուր... լաց եմ եղել երբ եղել եմ ուրախ, նաև երբ զգացել եմ ցավ: Լացը ուղեկցվում է էմոցիոնալ պորտկումով` այդ պահին կրկնապատկվում է զգացումը, բայց հետո միանգամից թուլանում:
Բայց հիմա զգում եմ մի բան, որը չեմ զգացել դեռ ոչ մի անգամ: Ուրախ եմ, որ դու թեկուզ և կարճ, բայց եղել ես իմ կյանքում... տխուր եմ, որ այդ ժամանակը տեևեց այդքան կարճ... և ցավում եմ, որ կորցրեցի քեզ... Հա ճիշտ նկատեցիք, ես հիմա զգում եմ այդ երեքի համադրությունը: Չէ լաց չեմ լինում, փորձում եմ, բայց չի ստացվում... Լաց չեմ լինում, բայց աչքերս միշտ թաց են...
Ինչու՞ են լաց լինում մարդիկ: Ինձ մի պահ թվաց, թե գիտեմ այդ հարցի պատասխանը, բայց արի ու տես ես ոչինչ չգիտեմ...