Հնարավոր է դուք կարդաք ու ձեզ հետաքրքիր թվա, բայց ես չէի ուզենա, որ դուք էլ զգայիք ային ինչ ես եմ զգում: Ահավոր է երբ առավոտ արթնանում ես և զգում ավելի շատ հոգնածություն, քան մինչև քնելը, երբ չես ուզում աչքերդ բացես, երբ բացի դատարկությունից ու ափսոսանքից ուրիշ բան չես զգում: Հա իմ համար այս առավոտ հենց այսպես էլ սկսվեց: Վեր կացա տեղիցս սովորականից շատ ուշ, աչքերս բացելուն պես իմ այսօրվա ուղեկիցը դարձավ գլխացավը, ու ես հասկացա որ օրը այնքան էլ իմ համար բարի չի լինելու: Փորձեցի ուշադրություն չդարձնել, սկսեցի դասերով զբաղվել, բայց ամեն ինչ մի տեսակ խավար էր ու միատոն...տանը մենակ էի, մտածեցի այսօր ունեմ հնարավորություն լավ պատրաստվելու դասերիս, բայց առավոտյան տհաճ զգացողությունը դեռ չէր անցել: Հա ու հանկարց տեսա մի հաղորդագրություն ֆեսբուքյան էջիս, որն ինձ էր ուղղված: Հրաժեշտի խոսքեր էին...ցավը տարածվեց ամբողջ մարմնովս, ուզում էի ասել որ ես չեմ ուզում լսել նման խոսքեր, բայց ստացա պատասխան նամակ, որ ես եմ ցանկացել հրաժեշտ տալ...ու գիտեք որն էր ամենացավալուն, որ նա իրավացի էր...ամբողջ սրտով ուզում եմ ասել, որ սիրում եմ քեզ, մի գնա...բայց գրում եմ լրիվ հակառակը: Կարծես միտքս և սիրտս թշնամացել էին և նրանցից մեկը մեռնելու էր այս կռվում...չկարողացա ավարտին հասցնեի դասերս, որոշեցի դուրս գալ մարդկանց մեջ, քանի որ ինձ զգում էի լքվաց և միայնակ: Ամբողջ օրը շրջապատված էի լիքը տարբեր մարդկանցով, բայց առավոտյան տհաճ զգացողությունը չէր ուզում դիրքերը զիջել: Վերադարձա ուշ երեկո, փորձեցի խեղդել ցավը ալկոհոլի մեջ: Եվ հիմա նստած խմում եմ և լսում մի երաժշտություն, որը հիշեցնում է հենց այն ֆիլմերից մեկը, որը մենք մեծ հաջույքով կդարձնեինք մեր կյանքը: Այդպես էլ չկարողացա դասերս վեջացնել ու ամբողջ օրվա ընթացքում չկարողացա ոչ մի օգտակար գործով զբաղվել: Մտքերս զբաղված էին հրաժեշտի խոսքերով և ամեն կերպ փորձում էի ինքնախաբեությամբ զբաղվել, ուզում էի փախնել ու ազատվել այն ցավից, որը զգացի ամբողջ օրվա ընթացքում:
Եվ հիմա ձեզ մի բան կասեմ: Կասեմ թե որն էր այս օրվա ուսուցողական բնույթը...Հիմա նստած եմ և կիսվում եմ ձեզ հետ օրվա տպավորություններով, այսօր ինձ համար դաս եղավ, որ խնդիրները չեն լուծվի, եթե փախնես դրանցից: Կասեմ որ իրական կյանքում ամեն ինչ ավելի դաժան ու ցավոտ է, քան թե այն ֆիլմերը, որոնք մենք մեծ հետաքրքրությամբ նայում ենք ու փորձում ապրել դերասանների կյանքով... Կասեմ ևս մի բան, արեք այն ինչ մտածում եք այդ րոպեին, քանզի երկրորդ րոպեում դուք դա այկևս չեք անի...

