пятница, 10 августа 2012 г.

Վերադարձ...

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ . . .


Գիտեք մոռացե՞լ եմ ձեզ: Օ ոչ իմ բարեկամներ, ես ձեզ հիշում եմ միայն այն ժամանակ, երբ դուք ինձ պետք եք: Ծանոթ երևույթ է չէ՞: Չէ մոռացված չեմ և ոչ էլ լքված, ուղղակի խոսել եմ ուզում... ուզում եմ կիսվել ինձ մտահոգող մի թեմայով, որի անունն է «ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ»: Հլը մի խորը մտածեք թե որքան դառը և երջանիկ օրեր, որքան անցած գնացաց զգացմունքներ և զգացումներ, որքան արժանի և անարժան մարդիկ կարող են թաքնվել այս մի բառի տակ.... Չե բողոքս չունի հասցեատեր, բայց ունի մշտական կացարան:

Այսօրվա դաժան փորձությունները ստիպեցին մի պահ հետ գնալ անցյալ: Այդ նկարները...այդ անձիք...ժամանակները...կարծես խորթ էին թվում մի պահ, կարծես բնավ էլ ես չեմ ապրել այդ պահերը, կարծես կորցրել եմ հիշողությունս...կամ թե փոխել ինքնությունս... Ակամայից հիշեցի Թումանյանի խոսքերից մի քանիսը.

«ՄԵՆՔ ԱՄԵՆՔՍ ՀՅՈՒՐ ԵՆՔ ԿՅԱՆՔՈՒՄ
ՄԵՐ ԾՆՆԴՅԱՆ ՓՈՒՉ ՕՐԻՑ,
ՀԵՐԹՈՎ ԳԱԼԻՍ, ԱՆՑ ԵՆՔ ԿԵՆՈՒՄ,
ԷՍ ԱՆՑԱՈՐ ԱՇԽԱՐՀԻՑ:»


Կունենայի՞ այն, ինչ ունեմ հիմա, եթե ժամանակին «դուք» չլինեիք: Իսկ եթե այդ ամենը բարություն էր, ապա ինչու՞ եմ թախծում երբ ժամանակ առ ժամանակ հետ եմ նայում: Չէ հնարավոր չե փախչել անցյալից, քանի որ այն քո «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ» մեջ է, դա մի գաղտնարան է, որի բանալին դու ես և եթե ուզում ես կորցնել բանալին, ապա նախ ինքդ քեզ պետք է կորցնես...
Եթե բարություն էր, ապա ինչու՞ «էր» և ոչ թե «է», ինչու՞ դարձաք անցյալ և չմնացիք ներկա...

Օ իմ նորաստեղծ «բարեկամ», մի թե մի օր էլ դու ես դառնալու անցյալ, մի թե մի օր քեզ էլ եմ կորցնելու... բարեկամ սեղմված երեք տառի մեջ: 


Ես միայն լոկ մի բան կասեմ, չկա ավելի գերբնական բան, քան հիշողությունը: Եթե ուզում ես ազատվել դրանից, ուրեմն նաև պետք է ազատվես հաճելի հիշողություններից, իսկ մարդն առանց հիշողությունների հավասար է բանջարեղենի: