четверг, 12 апреля 2012 г.

Գիշերային մտորումներ

Եվս մեկ գիշեր . . .



Այս օրն էլ մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Այո մութ է: Օրացույցն էլ է փոխել օրը, այնպես ինչպես ժամացույցի վրա խփել է 00:00-ն: Որքան նման են օրերը այս կարճ, մտքերն էլ կարծես ամեն օր ծնվում են նորովի, բայց չեն փոխում իրենց անունները երևի....Աաաաա~խ սղոցում է հոգիս Զեմֆիրան, և մխում սիրտս նամակներն անէական: Մարմինս հանգիստ է պահանջում, բայց մի պահ գիշերը կորցրել է իր դերը....Լուսինն էլ է երես թեքել, իսկ այս լույսն անբնական, կամաց կամաց կորցնում է իր դերն իրական, և հուշում գիշերվա ավարտն անմահական: Մենակությունն ասես դարձել է միակ ուղեկիցս....սկսել եմ չճանաչել ձեզ մարդիկ: Փոխել եմ աշխարհս, բայց և մնացել այստեղ: 
Բացում եմ աչքերս և տեսնում այն ինչ չեմ ուզում տեսնել, փակում եմ աչքերս և գիտակցում որ սա չէ իրականը, և էլ չկա երրորդ տարբերակ....Գիշեր է: Իր լռությամբ և խորհրդավորությամբ չի տարբերվում իմ գիտակից կյանքի մյուս գիշերներից: Անընդհատ նույն ծլնգոցն է լսվում ականջներումս, արդեն սկսել եմ չտարբերել թե որն եմ լսում իսկ որը զգում....երբեմն ուզում եմ կանգնեցնել ժամանակը  մեկ մատի շարժումով, բայց գիտակցական ծլնգոցը կտրում և տանում է իմ աշխարհ: Եղանակն ասես պատրաստ է երգել այնքան սպասված օրորոցայինը.....Այս օրն էլ մոտեցավ իր տրամաբանական ավարտին....և չփոխվեց բովանդակությունը, ուրիշ էր միայն մեթոդաբանությունը: 

Մենք ենք մեր քաղաքի տերը...

   ԳՅՈՒՄՐՈՒՄ ՁԱԽՈՂՎԵՑ ԱԴՐԲԵՅԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ


     Այսօր (12.04.2012) Գյումրիում ոչ ասեցին «ստոպ» խորանունով ադրբեջանական ֆիլմերի փառատոնին: Նախագիծը ևս մեկ անգամ ձախողվեց Հայաստանում: 
   Գյումրիի Ասպարեզ ակումբի դիմաց հավաքված երիտասարդները փակել էին մուտքը դեպի ակումբ և ներս չէին թողնում ոչ մեկին: Չնայած այս ամենին «դավաճան» Գեորգի Վանյանը առավոտ արդեն հասցրել էր մտնել և թաքնվել Ասպարեզ ակումբում: 
 Վանյանը առաջինը հանդիպեց երիտասարդ դաշնակների դիմադրությանը, ովքեր մինչև չարագործի խայտառակ փախուստը, ոչ մի քայլ չնահանջեցին: Իսկ հետո բոյկոտին միացան նաև տարբեր հասարակական կազմակերպություններ, ներկայացուցիչներ այլ կուսակցություններից, ուսանողներ և ուղղակի երիտասարդներ:                  
   «Խնջույքից» չէին ուշացել նաև օրինապահ մարմինները: Չնայած ի զարմանս բոլորի այս անգամ նրանք չէին եկել բոյկոտը ցրելու: Նրանք լուռ հետևում էին:
 Դավաճան Վանյանը չդիմանալով գյումրեցիների ճնշմանը հայտարարեց, որ չի լինի ցուցադրություն եթե ոստիկանները կարողանան պատվազրկված և Բարոյական Օրենքներից Զուրկ Վանյանին ողջ և առողջ դուրս հանել Ասպարեզ ակումբից: 
  
 Վանյանի հայտարարությունից հետո, բոյկոտի մասնակիցները համաձայնվեցին թույլ տալ նրան գնալ: Սակայն այս ամենից հետո էլ վախկոտ դավաճանը դուրս չեկավ թակստոցից: Մասնակիցների համբերությունը արդեն սպառվում էր և րոպե առ րոպե դժվարանում էր նրանց զսպելը: 
     Վերջապես Վանյանը դուրս եկավ թակստոցից: Դրսում նրա մեքենան դիմավորեցին զատիկից հետո գույներ չստացած ձվերը: Եվ այսպիսով չարագործը հեռացված է քաղաքից: 
    Գյումրեցիները տեսել էին խնդիր և միահամուր ուժերով լուծեցին այն:




ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԸ ԵՎ ՄԻԱՅՆ ՄԵՆՔ ԵՆՔ ՈՐՈՇՈՒՄ ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ԱՊԱԳԱՆ



    Հիշեցնենք, որ Գյումրիում Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնը` Գեորգի Վանյանը, նախաձեռնությամբ ԱՄՆ դեսպանատնից ստացած գրանտով հերթական անգամ փորձում էր անցկացնել այսպես կոչված ադրբեջանական ֆիլմերի փառատոն:




     հատված ապրիլր 12-ի Ասպարեզ ակումբի դիմաց կազմակերպված բոյկոտից