вторник, 12 июня 2012 г.

ՈՒՄ ՀԱՄԱՐ ՆՈՒՅՆՈՒԹՅՈՒՆ, ՈՒՄ ՀԱՄԱՐ ԷԼ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Ասում են, անհետաքրքիր է այն օրը, որը նման է նախորդին: Իսկ ես ձեզ մի պատմություն կպատմեմ, դուք էլ որոշեք ճիշտ է արդյոք այդ պնդումը բոլոր դեպքերի համար, թէ ոչ...



Լինում է չի լինում մի տղա է լինում (սկսեցի լինում է չի լինումով, քանի որ այդ տղայի համար այս պատմությունը իրական հեքիաթ է):  Այս տղան չի կողմնորոշվում, թե ինչ է կյանքից ուզում, և մի տեսակ կյանքն էլ անհետաքրքիր է նրան թվում: Նրան սկսել էր մտահոգել այն միտքը, որ չարությունն է սրտում տիրում: Շատ մարդկանց հետ է նա շբվում: Տղան շատ է սիրում նաել մարդկանց աչքերի մեջ և գտնել իր հարցերի պատասխանները: Մի խոսքով նրան տիրել էր մելանխոլիան: Ու մի օր նրան հանդիպում են աչքեր, որոնք նման չեն միուս աչքերին որոնց նա տեսնում էր ամեն օր ամեն տեղ: Խորն էին շատ, և մի տեսակ թաց...Մտածեց տղան. « Եթե կարողանամ օգնել նրան, մի գուցե ինձ էլ կարողանամ օգնել»: Եվ այդ օրվանից տղան սկսեց ավելի հաճախ նաել այդ թախծոտ աչքերն...այնքան շատ, որ մի օր էլ չզգաց, թե ոնց սկսեց ապրել այդ աչքերով: Ամեն օր սնունդի պես նրան հարկավոր էր տեսնել այդ աչքերը: Հանգամանքները այնպես էին դասավորվել, որ դրա հնարավորությունը ուներ: Մի օր էլ այս տղան մտերմանում է այդ աչքերի տիրուհու հետ և նա դառնում է նրա առօրյայի մի մասը, չէ ես կասեի մեծ մասը: Աչքերի տիրուհին առանց հասկանալու դարձավ այդ տղայի կյաքնի միակ իմաստը: Չեմ ասի թե այս տղան էլ դարձավ տիրուհու կյանքի իմաստը, և այստեղից էլ սկսվում է այս պատմության հետաքրքիր մասերը: Տղան ամեն կերպ փորձում է գրավել տիրուհու սիրտը:  Հավատացեք ամեն կերպ ասվածը մի քիչ թեթև է ասված: 

Լավ չշեղվեմ վերը նշված հարցից: Այնքան են այս տղան և աղջիկը իրար հետ կապվում, որ օրերը սկսում են նմանվել մեկը միուսին: Կարծում եք ձանձրալի՞ է: Միայն ոչ նրանց համար: Նրանց օրը սկսվում էր առավորտյան բարևով, շարունակելով ամեն քայլի մասին մանրամասն խոսելով, իրար հետ նույն ժամին հեռվից հեռու ճաշելով, և վերջապես իրար հետ նույն ժամին քնելով: Եվ այսպես ամեն օր, ու երբ մի օր այս գրաֆիկում ինչ-որ բան շեղվում էր, մի տեսակ քաոս էր տիրում երկուսի մոտ էլ: Սկսում էին փնտրել ու գտնել բաց թողած հարցերի պատասխանները: Առաջին հայացքից անհետաքրքիր առօրյան դարձել էր նրանց կյանքի ամենալավ ու ամենահետաքրքիր օրերը: Նրանք նույնիսկ, երբ կռվում էին առանց այդ գրաֆիկի չէին կարող երկար գոյատևել: Նրանց ամենաերկար դադարը մի շաբաթ է տևում, ու դրանից հետո նրանք նորից վերադարնում են այն սովորական կյանքի ապրելաձևին` ձեր համար երևի անհետաքրքիր, բայց իրենց համար անհրաժեշտ և անմոռաց: Երբ նրանք կռվում էին և չէին խոսում իրաի հետ, տղայի համար կյանքը անհետաքրքիր էր դառնում և նա ամեն ինչի պատրաստ էր վերադարձնելու այն նույնությունը, որը եղել էր միչև կռվելը: Եվ մինև հիմա նրանց կռիվներին շատ երկար դադարը չի հետևել, և հուսանք չի հետևի...

Լավ, մաղթնեք մեր հեքիաթի հերոսներին հաջողություն և փոխադարձ սեր, իսկ մենք վերադառանանք մեր սկզբնական հարցին: Ի՞նչ էք կարծում, դուք կպայքարեիք նման նույնության համար...Ես այո, իսկ դուք դեռ մտածելու և զգալու տեղ ունեք =) :