пятница, 29 июня 2012 г.

ԿՅԱՆՔԻ ԴԱՍԵՐ...

Բոլորս էլ անցնում ենք կյանքի դպրոցով, որտեղ բոլորս և ուսուցիչ ենք, և աշակերտ....


Այսօր ուզում եմ կիսվել ձեզ հետ մի քանի մտքերով, որոնք բոլորս էլ երևի շատ լավ հասկանում ենք, բայց երբեք չենք մտորել այդ մասին...

     1. Մի վախեցիր քայլ անել, այլ վախեցիր դրանից ստացված արդյունքից:


Ի՞նչ կարող եմ ասել այս կապակցությամբ: Ինձ մի ժամանակ անհանգստացնում էր այն հարցը, թե ես կարող եմ լուրջ քայլեր անել կյանքում, և առանց մտածելու, ուղղակի ինձ ապացուցելու համար անում էի քայլեր: Բայց ես իմ հաշվարկների մեջ սխալվել էի...քայլ անելուց առաջ պետք է խորը մտածել` իսկ պե՞տք է արդյոք արդյունքը ինձ:

     2. Ցանկություննրի մեջ պետք է զգուշ լինել, իսկ եթե դրանք իրականանա՞ն:


Ցանկանալ կարող ես ամեն ինչ` սկսած հմտություններից, վերջացրած մարդկանցից: Ուղղակի հիշեք` այն ինչ ձեզ պետք է, դուք արդենք ունեք, ուղղակի պետք է գնահատել....

     3. Եթե որոշել ես ինչ-որ բան անել, ապա արա դա այդ պահին, քանզի հաջորդ րոպեին դու դա չես անի:


Հա, խոսքս հենց համարձակության մասին է: Հնարավոր է շատերիդ համար պրիմիտիվ թվա, բայց շատերը բացառում են այս գործոնի բացակայությունը մինչև կյանքի վերջ, այնինչ հնարավոր է ամբողջ կյանքում երջանիկ լինելու համար անհրաժեշտ է ընդամենը հինգ րոպե համարձակություն...

     4. Պետք չէ սպասել այն այնքան սպասված քայլին, քանզի դու այդ քայլին կարող է սպասես մինչև կյանքիդ վերջ:


Հիշեք` գոռոզությունը ոչ ուղղակի և ոչ էլ անուղղակի կապով կապված չէ իշխանության հետ...արա այդ քայլը սպասելու փոխարեն և կստանաս կրկնակին, քան սպասում էիր:

     5. Եթե կարծում ես, որ գոյություն ունեն հիմար մարդիկ, ուրեմն դու հիմար ես:


Հենց այն պահին, երբ փորձում ես ինչ-որ երևույթի կամ թե ինչ-որ քայլի անվանել հիմարություն և լուրջ չվերաբերվել, ուրեմն դու արդեն դարձել ես հիմարության գերին: Հիմարներ չկան, կան հիմարաբար հավատացողներ...  

     6. Այս կյանքում չկան պատահականություններ այնպես, ինչպես պատահական քայլեր:


Միայն կասեմ, որ ամեն վայրկյանն ունի իր դերն այս կյանքում...

Ամեն պնդում ունի իր հիմնավորումն օրինակով, չեմ ասում, որ ես ճիշտ եմ բոլոր դեպքերի համար, ուղղակի ուրախ կլինեմ, եթե ինչ-որ մեկին մտածելու տեղիք տվի, և ինչ-որ մեկն էլ կարողացավ այս ամենից հետևություններ անել...

Եվ որպես վերջաբան մի երգ եմ նվիրում ձեզ, թե ինչքանով է երգը կապված գրածիս հետ թողնում եմ ձեր մտքի թռիչքին....