вторник, 30 октября 2012 г.

ԵՎՍ ՄԵԿ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԳԻՇԵՐ․․․․․(30․10.12)


     

      Հա վերնագիրը կարդալուց հետո, պարզ երևում է, որ էլի ինչ-որ բան էն չէ․․․ Չեմ ժխտում բոլոր գրառումներս կամ բողոքական են կամ նեգատիվ: Այս սպիտակ էջը դարձել է իմ միակ «զրուցակիցը»: Ես ինձ չեմ համարում դժբախտ մարդ, բայց և երջանիկ էլ չեմ, երկուսի դեպքում էլ այս էջի անհրաժեշտությունը չէր լինի․․․

    Գիտեք ի՞նչ է իրականում չգիտենալ ինչ ես ուզում, չգիտենալ ինչի ես սպասում, և երբ ստացված ցանկացած արդյունք էլ չի գոհացնում, չէ ես կասեի ցավացնում է, սպանում․․․ Օրս չստացվեց հենց աչքերս բացելու պահից, ու սա այն դեպքերից չէ, երբ առավոտյան վատ տրամադրվելը ձգում է իրեն բացասականը: Փորձել շտկել իրավիճակը միայն բարդացրեց ամեն ինչ․․․
     Գիտեք թե ի՞նչ է, շունչը պահած Չսպասել այդ օրվան, կամ սպասել, որ այդ օրը Չգա: Չէ ամեն ինչ այդքան հեշտ չէ, և ոչ էլ դժվար․․․ Հույսը կորցրած մարդը ընդունակ է ամեն ինչի, բայց ես այլևս ոչնչի ընդունակ չեմ․․․ Գիտեք ամեն ինչ այդքան վատ չէ, կա այս ամեն ինչի մեջ լուսավոր կետ: Շատ լավ է, երբ կա մեկը ով չի ստիպի քեզ պատմել դարդերդ, այլ կամա թե ակամա կստիպի մոռանալ դրանց գոյության մասին․․․ Ահավոր է, երբ ուզում ես խոսել, բայց չես կարող․․․ Գիտեք ո՞րն է այս ամենի ամենակարևոր տրագեդիան, այն որ ես իրոք չգիտեմ ինչ անեմ: Չէ ես չեմ սպասում առաջարկների, մեկ է վերջում անելու եմ այն ինչ ես եմ ուզում․․․ Այս օրն էլ վերջացավ, մի քիչ դժվարությամբ, բայց վերջացավ, ու ես չգիտեմ ինձ ինչ է սպասվում վաղը: Չէ․․․․ այս օրը չի վերջացել դեռ, այս օրը ավելի երկար է մնացած բոլոր օրերից․․․ Այս օրը կոխրջեց վերջին մնացած հույսը, այս օրը իր հետ կտանի անցյալ ավելին, քան ես պատկերացնում էի օրվա սկզբին․․․
     Ժամացույցը կարծես կանգ էր առել և ծաղրում էր դեմքիս․․․ Կարծես ամբողջ աշխարհը մի պահ իմ դեմ էր տրամադրված, թշնամի էին դառել բոլորը․․․իսկ երբ ամեն ինչ կարծես հանդարտ էր արդեն, մի փոքրիկ սխալ, մի անմեղ վրիպում կրկին խառնեց ամեն ինչ իրար․․․ այո ու այդ ամենի մեղավորը ես եմ ու իմ սկեպտիկ էությունը․․․