воскресенье, 14 апреля 2013 г.

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ. . .

Ժամանակ առ ժամանակ ցանկություն է առաջանում խոսելու սպիտակ էջի հետ... Դա այն պահն է, երբ ուզում ես խոսել ինչ-որ մեկի հետ, բայց ոչինչ չլսել ի պատասխան: Երբեմն ուզում եմ գոռալ, ուզում եմ, որ բոլորն իմանան, թե ինչքան ուրախ եմ ես, կամ թե ինչու եմ տխուր ես, ուզում եմ ցույց տալ ինչ է կատարվում գլխումս և սրտումս... Կորցրել եմ ինքս ինձ, կորցրել եմ մտքերս ու ինքնուրույնությունս, կորցրել եմ ազատությունս ու հանգիստս, կորցրել եմ մարդկանց ու հիշողություններ, կորցրել եմ անցյալ, բայց գտել եմ Քեզ... Գտել եմ ՄԵԶ, գտել եմ ապագա, որին ուզում եմ հասնել, ընկել եմ մի գեղեցիկ գերության մեջ, որի հետ չէի փոխի ոչ ազատություն և ոչ էլ ինքնուրույնություն: Քեզ հետ աշխարը ստանում է վառ գույներ, իսկ ժամանակը կարծես թևեր է առնում և մեզ մղում ինքնամոռացության: Ոչ մի բառ չի կարող բնութագրել այն ինչ զգում եմ, երբ կողքիս ես, երբ բռնում ես ձեռքս, գրկում ես... Երբ նայում ես աչքերիս մեջ, Քո անմեղ հայացքը, այդ հայացքը... ամեն ինչ կտամ գոնե մեկ ակնթարթ տեսնեմ Քո աչքերը, զգամ շուրթերդ, մարմնիդ ջերմությունը... Լինեմ կողքդ ու բռնեմ ձեռքդ, սիրեմ Քեզ, սա այն ամենն է ինչով առաջնորդվում եմ ես: Ուզում եմ ամեն առավոտ արթնանամ ու Քեզ տեսնեմ, ուզում եմ էլ երբեք չճանապարհել Քեզ, միշտ լենել կողքիդ, չեմ ուզում էլ սպասել, կյանքը կարճ է և ես արդեն բավական ժամանակ ապրել եմ առանց Քեզ, չեմ ուզում էլ ոչ մի վայրկյան կորցնել, չեմ ուզում էլ երազել Քո մասին, չեմ ուզում էլ երազել Քո գրկում գտնվելու մասին, ժամանակն է դուրս գալ երազներից և ապրել իրական կյանքով... Չես պատկերացնում ինչքան ծանր է անցնում ժամանակը առանց Քեզ... Ոչ մի բառ, ոչ մի բառարանից չի կարող բնութագրել իմ զգացմունքները: Դարձել ես մտքերիս միակ տիրուհին, սրտիս գերին: Երբ նայում եմ աչքերիդ մեջ ուզում եմ ասել, սիրում եմ Քեզ խելագարի պես, ուզում եմ ասել թե որքան թանկ ես իմ համար, բայց կարծես քիչ են բառերը, կարծես շունչս կտրվի ու չեմ կարողանում ասել մտքինս, չեմ գտնում բառեր բնութագրելու սրտինս, լռությամբ եմ պատում շուրջդ, խորհրդավոր մի լռությամբ, որն իր մեջ թաքցնում է զգացմունքների տարափ, երջանկություն և ապագայի պլաններ... Չեմ պատկերացնում կյանքս առանց Քեզ ու Քո մասին մտքերի....

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ . . . .