Իսկ դու գիտե՞ս, թե ինչ եմ ես զգում և ապրում, երբ դու կողքիս ես, կամ ինձանից հեռու:
Երևի գիտես, կամ էլ գուշակում ես, ինքս էլ երբեք չեմ թաքցրել, թե որքան եմ քեզ սիրում: Գիտեմ սիրում ես, գիտեմ զգում ես, կարոտում ես, բայց ինչ-որ բան պակասում է: Չէ, չեմ բողոքում ու ոչ էլ պահանջում, բայց մի օր կուզենայի մի հրաշք լիներ և մենք հոգիներով փոխվեինք՝ ես լինեի դու, իսկ դու լինեիր ես... Եվ այդ ժամ դու կապրեիր այն հեքիաթային աշխարհում, որը ես ստեղծել եմ մեր համար: Դու կզգայիր ու կապրեիր այն ինչ ես զգում և ապրում եմ քո կողքին և քեզանից հեռու... Ա՜խ, երանի մի հրաշք լիներ և դու գեթ մեկ օր ապրեիր իմ աշխարհում, և դու կտեսնեիր անսահման զգացմունքների օվկիանոս: Եվ մի գուցե այդ ժամանակ դու զգայիր ու ապրեիր այն, ինչ ես զգում և ապրում եմ քո կողքին և քեզանից հեռու... Շատ անգամ եմ փորձել բառերով նկարագրել այն ինչ զգում եմ, բայց միայն մի նախադասություն եմ կարողացել ասել, այն է՝ «ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ»... Բայց կարծես այս անգամ բավարար չեն այս բառերը, կարծես ուզում եմ ասել ավելին, բայց ցավոք լեզուն չի կարող վերարտադրել այն ինչ զգում է հոգին: Ա՜խ, երանի մի հրաշք լիներ և դու գեթ մեկ օր ապրեիր իմ աշխարհում, և մի գուցե այդ ժամանակ հասկանայիր, կամ թե զգայիր ինչպես են խենթի պես սիրում, և դու կզգայիր ու կապրեիր այն, ինչ ես զգում և ապրում եմ քո կողքին և քեզանից հեռու... Ուզում եմ սիրես, ուզում ես զգաս այն խենթությունը, որը ես եմ զգում քո հանդեպ, և այդ ժամանակ դու կզգաս ու կապրես այն, ինչ ես եմ զգում և ապրում քո կողքին և քեզանից հեռու...
Ա՜խ, երանի մի հրաշք լիներ և ես գեթ մեկ օր ապրեի քո աշխարհում, և մի գուցե զգայի և հասկանայի, թե դու ինչ ես զգում և ապրում, երբ ես կողքիդ եմ, կամ քեզանից հեռու...
Ա՜խ, երանի մի հրաշք լիներ, և մենք գեթ մեկ օր հոգիներով փոխվեինք, և այդ ժամ մի գուցե ես էլ, դու էլ դառնայինք ՄԵՆՔ...
