Հա երկար բացակայությունից հետո, այսօր նորից ցանկություն առաջացավ մտքերս էջին հանձնել: Երկար ժամանակ է անցել վերջին մտորումներից, հավատացեք շատ գետեր են հոսել այդ օրվանից: Այսօրվա թեման դեռ չեմ կողմնորոշվել կապ ունի սիրո հետ, թե ոչ, հուսով եմ ընթացքը ցույց կտա, կամ մի գուցե դուք ինձանից լավ հասկանաք, համենայնդեպս կան մտորումներ և հուսով եմ դրանք ձեզ ինչ-որ բանով կօգնեն:
ՆՈՐ ԷՋ․․․
Վերջին մի ամսվա ընթացքում բավականին շատ բացահայտումներ եղան՝ սկսեցի որոշ հարցերի ուրիշ կերպ վերաբերվել: Փոխվեց քաղաքակրթութունը, փոխվեց շրջապատը, փոխվեց առօրյան, հա կան մարդիկ, որ չնայած ամեն ինչի կան ու կլինեն, բայց ձեռքբերումները բավականին քիչ էին, այնքան քիչ, որ կարող եմ նույնիսկ մեկ ձեռքիս մատների վրա հաշվել: Կան մարդիկ, որ սիրում են փոփոխություններ, իսկ կան մարդիկ որ չեն հարմարվում փոփոխություններին: Ես ինքս հարմարվող եմ, բայց սպասելիքներս չարդարացան․․․Նոր քաղաքակրթություն ասվածը մի քիչ հարաբերական է․ շունը կարևոր չէ թե երկրի որ մասում է ծնվել, եթե կծող է կկծի, իսկ շներ աշխարհի ցանկացած մասում էլ կան․․․Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր կեղծավորությամբ ու շողոքորդությամբ են փորձում կառուցել իրենց ապագան:
Լավ իսկ հիմա քննադատությունից անցնենք հռետորական հարցադրման:
Մի՞ թե պարտադիր է կորցնել մեկին, որ գտնես մյուսին: Իսկ հնարավո՞ր է սիրել երկուսին, կամ չսիրել ոչ մեկին: Իսկ կարևո՞ր է սիրել: Ինչու՞ է սերը լինում մի տեսակ, բայց տարբեր մարդկանց համար այդքան տարբեր: Իսկ մի գուցե «սեր» կոչվածը ընդամենը մեր երևակայության արդյու՞նքն է․․․հա ես էլ եմ խճճվել․․․ Տեղափոխություններն ու փոփոխությունները չեն օգնում հոգեվիճակի բարելավմանը, փախնել ինքդ քեզնից չես կարող: Կգա մի պահ, երբ կհասկանաս որ ոչ մի էական բան չի փոխվել․ փոխվել է վայրը, էկրանը, շրջապատող մարդիկ, բայց ես էլի նստած եմ էջի դիմաց և գրում եմ իմ մտքերը: Զգում եմ նույնը, մտածում եմ նույն կերպ, ուղղակի օր օրի ավելանում է կյանքի փորձը: Ժամանակ էլ չմնաց հեքիաթների ու լավատեսության, պետք է ռեալիստ լինել և շարժվել առաջ: Այս անարդար պայքարի մեջ ոչ թե թուլությունն է պարտվում, այլ լավատեսությունն ու բարությունը, հանդուրժողականությունն ու մաքրությունը․․․ Կներեք եթե այս գիշեր չափից շատ սկեպտիկ էի․․․
