Գիշերային մտորումներ
Եվս մեկ գիշեր . . .

Այս օրն էլ մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Այո մութ է: Օրացույցն էլ է փոխել օրը, այնպես ինչպես ժամացույցի վրա խփել է 00:00-ն: Որքան նման են օրերը այս կարճ, մտքերն էլ կարծես ամեն օր ծնվում են նորովի, բայց չեն փոխում իրենց անունները երևի....Աաաաա~խ սղոցում է հոգիս Զեմֆիրան, և մխում սիրտս նամակներն անէական: Մարմինս հանգիստ է պահանջում, բայց մի պահ գիշերը կորցրել է իր դերը....Լուսինն էլ է երես թեքել, իսկ այս լույսն անբնական, կամաց կամաց կորցնում է իր դերն իրական, և հուշում գիշերվա ավարտն անմահական: Մենակությունն ասես դարձել է միակ ուղեկիցս....սկսել եմ չճանաչել ձեզ մարդիկ: Փոխել եմ աշխարհս, բայց և մնացել այստեղ:

Բացում եմ աչքերս և տեսնում այն ինչ չեմ ուզում տեսնել, փակում եմ աչքերս և գիտակցում որ սա չէ իրականը, և էլ չկա երրորդ տարբերակ....Գիշեր է: Իր լռությամբ և խորհրդավորությամբ չի տարբերվում իմ գիտակից կյանքի մյուս գիշերներից: Անընդհատ նույն ծլնգոցն է լսվում ականջներումս, արդեն սկսել եմ չտարբերել թե որն եմ լսում իսկ որը զգում....երբեմն ուզում եմ կանգնեցնել ժամանակը մեկ մատի շարժումով, բայց գիտակցական ծլնգոցը կտրում և տանում է իմ աշխարհ: Եղանակն ասես պատրաստ է երգել այնքան սպասված օրորոցայինը.....Այս օրն էլ մոտեցավ իր տրամաբանական ավարտին....և չփոխվեց բովանդակությունը, ուրիշ էր միայն մեթոդաբանությունը:
Комментариев нет:
Отправить комментарий