вторник, 8 мая 2012 г.

Ես հայ եմ, բայց հպարտ չեմ.....


ԴՈՒ ՎԱՃԱՌԵՑԻՐ ԻՄ ԵՐԿԻՐԸ ...



Հպա՞րտ: Իսկ ինչու՞ պետք է հպարտ լինեմ: Դու, հա հենց դու, հիմա կհասկանաս ում մասին է խոսքս, հենց դու կործանեցիր իմ ապագան` իմ վաղվա օրը: Հենց դու զրկեցիր ինձ հանգիստ ու անվտանգ կյանքից, հենց քո և քո նմանների պատճառով իմ ձայնը արժեք չունեցավ... ու այս ամենը հանուն ինչի՞, հանուն 10000 դրամի՞: Դու վաճառեցիր ինքտ քեզ, ու ինձ էլ ոչինչ չի ստիպում քեզ հարգել կամ թե քեզանով հպարտանալ...մի թե դու բարոյապես լավն ես փողոցում կանգնած անառակից, որ կուշտ փոր ունենալու համար մարմինն է վաճառում ում պատահի: Չէ... դու ավելի վատն ես, քանի որ ազատությունդ ես վաճառել, վաճառել ես հոգիտ: Գիտե՞ս դու և անառակը ինչով եք տարբերվում: Անառակը իր մարմինը վաճառելով միայն իրեն է վնաս տալիս, իսկ դու քո ձայնը վաճառելով խաղացիր հազարավոր մարդկանց կյանքի հետ: Ողբում եմ վիճակդ հայ ժողովուրդ, քանզի այսուհետ դու էլ ձայն չունես` հիշում ես երեկ դու վաճառեցիր քո ձայնը: Հա չմոռանամ ասեմ, դու այսուհետ անուն էլ չունես, որպես խոսքերիս հիմք մեջ եմ բերում մի քանի խոսքեր քո ձայնի նոր տերերից` «հա դե ով է էդ տարացքի հետ աշխատել, որ չկրեինք» կամ «ձրիակերներ, բա ես ձեզի սկան էի փող տվել» կամ «գիտես չէ ում բդի ընտրես», իսկ հիմա մի քիչ ավելի հետաքրքիր խոսքեր` «մենք բաշարինք փողը տվեցինք անցանք, կբաշարեիք դուք էլ տայիք».... և այսպես շարունակ: Հա չշեղվեմ թեմայից, այսկանից հետո ես հպարտանա՞մ, որ հայ եմ: Քո պատճառով ես վաղը չեմ կարողանա ազատ արտահայտել իմ կարծիքը կառավարույան մասին, քանի որ այն ժողովրդի կողմից «ընտրյալ» է... Էլ ուր մնացին քո բողոքները քո ապրած կյանքից և կառավարությունից, մի թե քեզ դուր էր գալիս այն կյանքը որով դու ապրում էիր, մի թե քեզ դուր էր գալիս այն երկիրը որում դու ապրում ես: Եթե այո, ուրեմն դու համր ես... իսկ եթե ոչ, ուրեմն դու հիմար ես: 

Комментариев нет:

Отправить комментарий