«Ահա և վերջ...»
երեք բառ, որ արտացոլում են մի մեծ պատմություն, որոնք իրենց մեջ պարունակում են երկու շատ տարբեր, բայց և միասնական հոգեվիճակ: Երեք բառ որոնք ձեզ կարող է ոչինչ չասեն, բայց իրականում նրանք խառնուրդ են անձրևի, արցունքների և մի երկար ու դաժան գիշերվա...Ամպերն ել ասես կորցրել են իրենց արևը, գոռում են... ոռնում են... ա~խ ոնց եմ ես այս գիշեր հասկանում ձեզ ամպեր: Բայց մի լացեք ամպեր, մի քանի ժամից լուսը կբացվի և կգա նորից արև: Գիտե՞ք ամպեր, այսօր իմ արևը մայր մտավ վերջին անգամ, և չի բացվելու էլ լույսը իմ համար.... Գիշեր, կհիշեմ դեռ քեզ երկա~ր: Առաջին անգամ ուզում եմ, որ հեռանաս, ուզում եմ բացվի առավոտ և գուցե արևը դեռ չի մոռացել ինձ...խխճուկ էակիս, որ ջերմության կարիքդ ունի:
Այսօր ես նահանջում եմ և պիտի խնդրեմ քեզ մնալ: Այս գիշեր վերջացան իմ բառերը և ես չկարողացա քեզ հետ բերել...և հիմա ի՞նչ եմ անում ես: Նայում եմ ոռնացող ամպերին և փորձում հասկանալ...ախր նրանք իրենց արևը կորցրեցին լոկ մի քանի ժամով, իսկ ես` մի մարդկային հավերժություն: Եթե ամպերն են երկինքը պատառոտում արևին հասնելու համար, ապա ի՞նչ անեմ ես.... Եվ կարծես ամպերը պատասխաներին ինձ, - Դու կորցրեցիր գեթ մի անգամ և ապրում ես ցավը սրտում, իսկ մենք ստիպված ենք կորցնել ամեն օր նորովի...«Ահա և վերջ...» երեք բառ, որոնց միջոցով ուզում եմ արտահայտել մի մեծ ցավի պաշար, մի անծայրածիր խավար, անելանելի մի ճանապարհ...վիրավոր մի զինվոր, ում չսպանեց սիրտը մխրճված փամփուշտը, բայց և ոչ ոք ի զորու չէ հանել փամփուշտը համառ...
Կարծում էք խե՞նթ եմ ես: Ես խենթ եմ... և գիտե՞ք ինչ կասեմ հիմա ես ձեզ: Լոկ երեք բառ անիմաստ` ԱՀԱ ԵՎ ՎԵՐՋ.....

Комментариев нет:
Отправить комментарий