Անիրական իրականություն. . .
Երբեմն դժվար է տարբերել իրականն անիրականից, երբեմն էլ ուղղակի չենք ուզում տարբել: Իրակա՞ն է, թե՞ անիրական...
Անիրական է, երբ անցնում եմ կողքիցդ և նույնիսկ չեմ ողջունում: Անիրական է, երբ տեսնում եմ քեզ, բայց չեմ կարող ասել, թե որքան եմ կարոտել քեզ... Անիրական է, երբ քեզ պահում ես օտարի պես, կամ թե ավելի վատ, ծանոթ օտարականի պես...
Իրական է այն քարը, որին նստած էինք, այն արահետը որով քայլում էինք, այն ծառը, որի մոտ լուռ սպասում էի... Իրական են այն բոլոր հիշողությունները, որոնք կամա թե ակամա ինչ-որ կապ ունեն քո հետ...
Իրակա՞ն են, արդյոք, թե անիրական այն ինչ զգում եմ: Իրակա՞ն է արդյոք այն բեմը, որի վրա մենք յուրաքանչյուրս մեր դերն ենք խաղում...Իրակա՞ն է արդյոք այն իրականությունը որում մենք ապրում ենք...
Միայն մի բան գիտեմ հաստատ, ես նախընտրում եմ այն անիրականությունը, որի մեջ դու կաս, և ոչ թե այն իրականությունը, որը դու ես նվիրել... Հա երևի ես հիմա հրաժարվում եմ տարանջատել իրականն անիրականից, հնարավոր է ես ուզում եմ հավատալ իմ ստեղծաց խաբկանքին` անիրական մի իրականության, որտեղ չկա ոչ իրականություն, և ոչ էլ անիրականություն, այլ մի անխախտ ճշմարտություն...

Комментариев нет:
Отправить комментарий