17 ՏԱՐԻ ՀԵՏՈ ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՄԱՅՐԱԿԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐ...
Մի խումբ երիտասարդներ մտահոգվելով, որ Գյումրիում լճացման փուլում է գտնվում հեղինակային երգի արվեստը, որոշեցին ինչ-որ բան ձեռնարկել այս վիճակից դուրս գալու համար: Նրանք ջանք չխնայեցին կազմակերպել իրենց կողմից շատ սիրված Արմինե Հայրապետյանի մենահամերգը Գյումրիում: Բացվեց մի էջ ֆայսբուքում «Ուզում ենք լսել Արմինե Հայրապետյանին Գյումրիում» անվանմամբ, որտեղ միացան շատ երիտասարդներ, ովքեր ցանկանում էին լսել Արմինեի կենդանի կատարումները:
Առաջին հայացքից շատ սովորական մի շաբաթ օր` 16-ը հունիսի, սովորական չէր շատ գյումրեցիների համար: Սովորական չէր նաև հենց անսովոր շաբաթ օրվա մեղավոր Արմինե Հայրապետյանի համար: Գյումրու գեղագիտական փոքրիկ անկյուններից մեկում, ընկերական և ընտանեկան մթնոլորտում տեղի ունեցավ Արմինե Հայրապետյանի մենահամերգը: Արմինեն Հայաստանում հեղինակային լավագույն կատարողներից մեկն է և դրանում համոզվեցին շատ գյումրեցիներ, ովքեր ծանոթ չէին նրա արվեստին: Այդ օրը խորը ներաշխարհ ունեցող Արմինեն գյումրեցիներին փոխանձեց էմոցիաների մի մեծ պաշար, ներթափանձեց ներկաների հոգիներ և ստիպեց զգալ այն ինչ ինքն էր զգում երգելու պահին: Դահլիճը լեցուն էր երիտասարդնեով, ովքեր շնչները պահած վայելում էին Արմինեի կատարումերի յուրաքանչյուր վարկյանը: 16-ը հունիսի դեռ հիշելու են շատ գյումրեցիներ, քանզի այդ օրը նրանք վայելեցին հիասքանչ կատարումներ և ձեռք բերեցին մի հոյակապ ընկեր ի դեմս Արմինեի: Նա մեծ հաջույքով և սիրալիրությամբ ծանոթացավ բոլոր ցանկացողների հետ:
Արմինեի առաջին մենահամերգը տեղի էր ունեցել 1995 թվականին Գյումրիում, և 17 տարի հետո նա վերադարձավ և հնչեցրեց իր երգի կախարդական հնչյունները մայրական ակունքներում: Նշենք որ Արմինեի մայրը Շիրակի մարզ գյուզ Մայիսյանից է:



Комментариев нет:
Отправить комментарий