Գիտես, այսօր ես ուզում եմ խոսել Քո հետ: Չէ, չեմ ուզում մեղադրել, ունեմ հարցեր, ուզում եմ խնդրել և շնորհակալություն ասել:
Հրաշք է, երբ բացում ես աչքերդ ու գիտես, որ էլի հնարավորություն ունես շնչելու, հնարավորություն ունես զգալու, ժպտալու, բարևելու և սիրելու: Շնորհակալ եմ ամեն շնորհի, ամեն հրաշքի ու հնարավորության համար, որոնք եղել են ու մի գուցե կլինեն իմ կյանքում: Շատ բան ունեմ Քեզ ասելու, բայց տպավորություն է թե բառերը վերջացել են... ուզում եմ միշտ ուրախ տեսնել ընկերներիս, իրենք իմ համար աշխարհի ամենալավ ընկերներն են, որի համար շնորհակալ եմ Քեզանից: Ուզում եմ համբերություն ու առողջություն խնդրել ծնողներիս համար, շնորհակալ եմ, որ հիմա կարող եմ հպարտ խոսել նրանց մասին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ազգիս համար, քանզի եթե չլինեի հայ հնարավոր է հիմա չլինեի այնպիսին ինչպիսին կամ, ու չունենայ այն ինչ ունեմ: Շնորհակալություն եմ ուզում հայտնել կյանքիս լավ ու վատ օրերի համար, որոնց օգնությամբ ես հիմա մտածում եմ, որպես հասուն ու գիտակից մարդ:
Ուզում եմ ուժ խնդրել այն միակի համար, ով սովորեցրեց ինձ հավատալ հրաշքի, ով ցույց տվեց ինձ հրաշք: Շնորհակալ եմ, որ հանդիպել եմ նրան: Շնորհակալ եմ այն պարգևի համար, որը ինձ երջանկացնում է: Եթե տվել ես այսքան փորձություններ, ապա խնդրում եմ տուր ուժ դրանց հաղթահարելու համար: Չեմ հավատում պատահականություններին, իսկ եթե իմ ճակատագիրն էր հանդիպել նրան, ուրեմն խնդրում եմ մի հեռացրու նրան իմ կյանքից:
Երկար ժամանակ է անցել այն օրվանից, երբ ես դիմեցի Քեզ խնդրանքով, ու այս անգամ խոսելուս պատճառը կարիքը չէ, ու ոչ էլ վախը: Կարծես թե այս ամբողջ ընթացքում Դու ինձ չես էլ լքել, իսկ ես Քեք պահել եմ շատ խորը: Հենց սկզբից շատ հարցեր ունեի Քեզ, բայց հասա վերջ ու նոր նկատեցի, որ չեմ տվել ոչ մի հարց, ու հասկացա, որ ես ոչ թե պատասխանների կարիք ունեի, այլ խոսելու: Նոր հասկացա թե ես ինչքան բանի համար պետք է շնորհակալություն հայտնեմ, ուղղակի չգիտեի թե ում, կամ գիտեի, բայց երբեք չեմ խոստովանել...
Комментариев нет:
Отправить комментарий